Երազ
28.08.2024 | 18:07
Երկու աղջիկ էին,
լավ էլ սիրուն,
ասացին միացիր մեզ
երեքով ուրախ կլինի,
չէ, ասացի, ծեր եմ արդեն,
չեմ կարող երկար քայլել,
ասացին միացիր մեզ,
քեզ ջահելություն կտանք,
չեք հասցնի, ասացի,
մինչև տեղ հասնեք,
դուք էլ կծերանաք...
Սամվել ԿՈՍՅԱՆ
Մեկնաբանություններ